ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պապիկին պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 82–ամյա Արտուշ պապը ծաղիկները ձեռքին, անտեղյակ գործող սահմանափակումներին, գնացել էր Ծիծեռնակաբերդ, որպեսզի  բարձրանա հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին, բայց  ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին վերև բարձրանալ։

Ամբողջ օրը նրա թեման ամենաքննարկվողներից էր և բոլորն էին ընդգծում, որ պետք է նրա հածար բացառություն արվեր: Եվ ահա քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը հայտնեց, որ քիչ անց պապիկը, վարչապետի հրամանով, կուղեկցվի Ծիծեռնակաբերդ, իսկ Փաշինյանն էլ հրապարակել է նրա լուսանկարը:




Լրահոս