Ծխախոտն ու շրջապատը. Ինչպես նվազեցնել կողքի մարդկանց հասցվող վնասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում դժվար թե գտնվի որևէ չափահաս անձ, ով պատկերացում չունենա ծխախոտի կողմիցհասցվող վնասի մասին: Սակայն մարդկանց մեջ հիմնականում գերակայում է այն թյուր կարծիքը, որ ծխախոտի վնասը հասցնում է նիկոտինը: Իրականում, տարբեր համալսարանների կողմից իրականացված բազմաթիվ ուսումնասիրություններ ու հետազոտություններ ցույց են տվել, որ ծխելիս մարդկային օրգանիզմին վնաս է հասցնում ծխախոտի այրման արդյունքում առաջացող ծուխն ու դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող շուրջ 6000 վնասակար նյութերը: Ավելին, Անգլիայի Համալսարանական Քոլեջի ակադեմիկոս, առաջտար փորձագետ բժիշկ Լիոն Շահաբի կողմից իրականացված փորձը ցույց է տվել, որ որ յուրաքանչյուր սիգարետ ծխելուց հետո օրգանիզմում առաջանում է խեժի նստվածք, և հենց խեժն է պարունակում վնասակար քիմիական նյութերը, որոնք տարածվում են արյունատար համակարգով՝ առաջացնելով այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սրտային հիվանդությունները, սրտի կաթվածը և քաղցկեղը:

Շատ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ծխելն ազդում է ոչ միայն ծխողի, այլ շրջապատում գտնվող մարդկանց առողջության վրա՝ նրանց ենթարկելով երկրորդային ծխի ազդեցությանն ու վերածելով պասսիվ ծխողների: Իսկ վնաս հասցնող նյութերը, այդ թվում և խեժը, առաջանում են սիգարետը ծխելու արդյունքում ծխախոտի այրումից: Ներկայիս համաճարակի պայմաններում, երբ տանից դուրս գալը շատերի համար շքեղություն է դարձել, մարդիկ ծխում են տանը՝ վտանգի ենթարկելով իրենց ընտանիքի անդամներին:Արդյունքում՝ տունը լիքն է ծխի հոտով, որը մեծ դժվարությամբ է վերանում, իսկ այն բնակարանները, որոնք պատշգամբ էլ չունեն, վտանգավոր միջավայրի են վերածվում բնակիչների համար: Այս դեպքում, բնականաբար, լավագույն տարբերակը ծխելը թողնելն է, որը դրական ազդեցություն կունենա ծխողի առողջության վրա և շրջապատին զերծ կպահի երկրորդայի ծխի ազդեցությունից:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր ծխողներն են կարողանում կամ ցանկանում ազատվել այս վնասակար սովորությունից. Այս դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ անել՝ նվազագույնի հասցնելու ծխողի և նրան շրջապատող անձանց առողջությանը հասցվող վնասը: Բարեբախտաբար, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տվել մի շարք կազմակերպությունների՝ ստեղծելու սիգարետի այլընտրանքներ, որոնք, իհարկե, ամբողջովին անվնաս չեն, սակայն շատ ավելի քիչ վնաս են պարունակում: Բազմաթիվ ուսումնասիրություններ, ինչպես նաև մի շարք երկրների կառավարություններ արդեն ընդունել են այն փաստը, որ այլընտրանքային արտադրանքն ավելի քիչ վնասակար է, քան սիգարետը: Մեծ Բրիտանիայի Պառլամենտին կից Գիտության և Տեխնոլոգիայի կոմիտեն նշում է, որ այլընտրանքների գոլորշին երկրորդային կլանման առումով էական ռիսկ չի ներկայացնում: Միաժամանակ, աճում է հասարակական առողջապահական կառույցների և կառավարությունների քանակը, որոնք հստակ ընդգծում են, որ գիտականորեն հիմնավորված առանց ծուխ ապրանքները կարող են դեր խաղալ առողջապահության բարելավման հարցում։

Մեկ այլ օրինակ է Ճապոնիան։ Հանրային առողջության ազգային ինտիտուտն այս երկրում իրականացրել է ուսումնասիրություն՝ համեմատելով ծխախոտը տաքացնող արտադրանքն և ծխախոտն այրող սիգարետը: Համեմատության են ենթարկվել սիգարետի ծխում և ծխախոտըը տաքացնող սարքերի գոլորշու մեջ խեժի, նիկոտինի, ծխախոտին հատուկ նիտրոզամինների (TSNA), ինչպես նաև ածխածնի ծավալը: Ուսումնասիրության համաձայն թոքերի, սրտի և արյան անոթների վրա բացասական ազդեցություն ունեցող ածխածնի մոնօքսիդը իր ծավալով շուրջ 99%-ով ավելի քիչ է ծխախոտը տաքացնող սարքերի գոլորշու մեջ, քան սիգարետի ծխում:
Ծխելու ավանդական պրոցեսը գնահատող և կարևորող մարդկանց համար լավագույն տարբերակն էլ. սիգարետը կամ ծխախոտի տաքացման համակարգերը: Էլ. սիգարետի հիմքում ընկած է հեղուկի գոլորշիացման գաղափարը, այն չի պարունակում ծխախոտ, այլ ուղղակի գոլորշիացնում է հեղուկը, հետևաբար՝ չկա այրում: Ծխախոտի տաքացման համակարգերը տաքացնում են ծխախոտը մինչև 300°С-350°С. Այսպիսի ջերմաստիճանում սկսվում է գոլորշիացումը՝ լի նիկոտինով և ծխախոտի բույրով, սակայն այրում տեղի չի ունենում: Ավելին, եթե չկա այրում, չկա նաև ծուխ և մոխիր, և դրա շնորհիվ ծխախաոտի տաքացման համակարգերը կարելի է անվանել սիգարետի ամենաքիչ վտանգավոր և հիգիենիկ ալյընտրանքներից մեկը:




Լրահոս