Armlur.am-ը տեղեկացավ, որ երեկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմել է բուժհաստատություններին՝ խնդրելով իրեն տրամադրել բոլոր բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների ցանկը: Բանն այն է, որ առաջիկայում մի քանի մասնագետների մասով կարող է դեֆիցիտ լինել և այս հարցումները նպատակ ունեն՝ բացահայտել և հասկանալ առկա իրավիճակը:
ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: Նա հաստատեց մեր ունեցած տեղեկությունը, թե առաջիկայում կարող է դեֆիցիտ լինել: «Այո՛, հնարավոր է լինի դեֆիցիտ, և մենք ակնկալում ենք կադրերի նոր համալրում։ Նախարարությունը հավաքագրում է տվյալներ», – հայտնեց նա:
Հավելենք, որ ժամանակ առ ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակում է տեղեկություն, թե որ բուժհաստատությունում ինչ մասնագետների կարիք կա: Եվ սա էլ է նույն հանգամանքի պատճառը. բուժհաստատություններում մասնագետների անհրաժեշտություն կա:
Նաիրա Հովհաննիսյան