«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունից գումար է պահանջում:
Մեզ հայտնի դարձավ, որ գումարի պարտքը կազմում է 167 850 դրամ: Աս գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը: Հիշեցնենք, որ 2019 թվականին ՀՀ սնանկության դատարանի մարտի 29-ի վճռով ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը սնանկ ճանաչվեց: Պարտատերերի առաջին ժողովը տեղի կունենա հուլիսի 1-ին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը` պահանջելով ավելի քան 6 մլն դրամ գումար:
Նշենք, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով: Ենթադրվում է, որ «Քեթրին գրուպ»-ը «Ալիանս Լոջիսթիք»-ի միջոցով բեռներ է փոխադրել Հայաստան, սակայն չի վճարել այդ ծառայության դիմաց եւ պարտքեր է կուտակել:
Նշենք, որ իրավապահ համակարգը հեղափոխությունից հետո մինչ օրս չի կարողանում Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունից վերադարձնել Հայաստան:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան