ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր նախագիծ. ճանապարհային նշանների ցուցանակներ կավելանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոստիկանությունը նոր նախագիծ է հանրային քննարկման դրել: Ըստ որի՝ կսահմանվեն այն ճանապարհային նշանները, որոնց ազդման գոտում կթույլատրվի միայն որակավորում ունեցող զբոսաշրջային տրանսպորտային միջոցների կանգառը եւ կայանումը: Ավելին, ոստիկանությունը հույս ունի, որ կկարգավորվի շրջիկ առեւտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղին։

Նշենք, որ ներկայումս զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպությունները Հայաստանում, մասնավորապես, Երեւանում զբոսաշրջիկների այցելությունների կազմակերպման՝ տրանսպորտային միջոցներով զբոսաշրջային վարերում կայանելու վայր չունենալու պատճառով բախվում են խոչընդոտների, ինչը պայամանավորված է վերջին տարիներին տրանսպորտային միջոցների աննախադեպ քանակի ներհոսքով։

Բացի այս, բացակայում են առանձնացված վայրերը՝ կայանտեղեր, կայանման հրապարակներ, որտեղ համապատասխան տեսակի ճանապարհային նշանների պահանջներով պայմանավորված հնարավորություն կլինի կայանել միայն զբոսաշրջային տրանսպորտային միջոցները։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ավելացվելու են հետեւյալ նշանները՝ 8.26 «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ» ցուցանակը 8.27 «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» ցուցանակը 8.28 «Շրջիկ առեւտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ» ցուցանակը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս