Երևանի ավագանու նիստը՝ վաղը. ինչ հարցեր են ընդգրկված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին տեղի կունենա Երևանի ավագանու նիստը։ Մեզ հայտնի դարձավ, որ նիստին կքննարկվի թվով վեց հարց։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ավագանու նիստին «Ալեքսանդր Հոթել» ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք կտրվի։

Ավագանու նիստին կքննարկվի նաև Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: Բացի այս, անհատույց օգտագործման իրավունքով գույք կտրամադրվի Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը։

Նիստի ընթացքում կքննարկվի նաև Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի ճաշարանում հանրային սննդի կազմակերպման հարցը։

Հավելենք, որ արդեն օրակարգը քննարկելուց հետո ավագանու նիստում տեղի կունենա հարցուպատասխան, որին մասնակցելու են նաև վարչական շրջանների ղեկավարները: Եվ չնայած, վաղվա նիստի օրակարգը ընդամենը վեց հարցից է բաղկացած, սակայն ավագանու անդամները վստահ են՝ հարցուպատասխանը թեժ է անցնելու՝ ինչպես միշտ:

Ս.Հ.




Լրահոս