Թերթը գրում է, որ նոր
Ընտրական օրենսգրքով հաջորդ խորհրդարանում կին պատգամավորներն ավելի շատ են լինելու,
ուստի որոշ օլիգարխ կանայք արդեն իսկ պայքարի մեջ են մտել տղամարդկանց հետ, եւ ոմանք
արդեն հայտարարել են, որ պատրաստ են վճարելու կրկնակի, միայն ”մանդատի տեր դառնան”: ”Մեր տեղեկություններով՝ հաստատ մանդատ կունենա Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը,
որը լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղում: Ի դեպ, նա 1995-ից պատգամավոր
է: Հիշեցնենք, որ ժամանակին Վանո Սիրադեղյանն էր կարծում, որ կանայք ավելի օգտակար
են երկրին եւ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ: Այդ պատճառով էլ նա ժամանակին ստեղծեց
,Շամիրամե կազմակերպությունը, որը մի քանի ամիս անց Աժ մտավ. ”Շամիրամն” ուներ
8 պատգամավոր եւ ստացել էր ընտրողների մոտ 20 տոկոսի քվեն”:
Հրապարակ. Օլիգարխ կանայք պայքարելու են պատգամավորի մանդատների համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ