Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ քսան դեպք։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը։
Համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ համայնքում կորոնավիրուս հիվանդությամբ վարակվել են մոտ 10 ընտանիք, սակայն վերջինիս խոսքով դեռևս վարակի աղբյուրը պարզված չէ։
«Բոլորը մեկուսացած են, 30 տարեկանից մինչև 55 տարեկանի սահմաններում են վարակակիրները, չգիտենք կոնկրետ, թե որտեղից են վարակվել։ Ընդհանուր առմամբ համայնքում խուճապ չկա, կատարվում են համապատասխան ախատահանիչ բոլոր միջոցառումները»,-ասաց նա։
Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ այս պահին քննարկումներ են գնում Գեղարքունիքի մարզպետի հետ հետագա գործողությունները պարզելու համար։
Լիդա Եղիազարյան