Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նոր նշանակումներին: ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել է Սերգեյ Շահրամանյանը և նշանակվել մեկ այլ պաշտոնի, որն իր մեջ ներառում է ռազմահայրենասիրությունը: Կամո Աղաջանյանն էլ նշանակվել է ԱԱծ տնօրեն: Նա նշեց, թե Հայաստանի իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համագործակցություն է լինելու այս ոլորտներում:
Ըստ այդմ, Մասիս Մայիլյանը վերանշանակվեց արտաքին գործերի նախարար, իսկ Սամվել Բաբայանը՝ անվտանգության խորհրդի քարտուղար:
ՀԻշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր այս նշանակումների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում