ՄԻԵԴ-ի խորհրդատվական եզրակացությունը Ռոբերտ Քոչարյանի գործով՝ այսօր. ինչ պետք է անի ՍԴ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի պատասխանը՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ, որով մեղադրվում է Քոչարյանը։ Խոսքը վերաբերում է 2009 թվականի Քրեական օրենսգրքի դրույթի մեկնաբանմանը սահմանադրական կարգի տապալման եւ դրա կիրառման մասին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի լույսի ներքո («պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա») նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի համատեքստում:

Նկատենք, որ  ՄԻԵԴ եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի և կհրապարակվի Երեւանի ժամանակով ժամը 13:00-ին։    Ինչպես հայտնի է,  Սահմանադրական դատարանը վարույթը կասեցրել է եւ դիմել է երկու մարմին՝ Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ՝ խորհրդատվական կարծիքների համար։ Եվ ՄԻԵԴՖ-ն այսօր կհրապարակի որոշումը, իսկ Վենետիկի հանձնաժողովում հարցը երկու անգամ հետաձգվել է: Նկատենք, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն, երբ որ կասեցման հիմքերը վերանում են, ՍԴ-ն պետք է շարունակի գործի քննությունն այն կետից, որտեղ կասեցվել է և համապատասխան որոշում ընդունի։

Հավելենք, որ Քոչարյանը մեղադրվում է 2009 թվականի Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի («Սահմանադրական կարգի տապալում») հանցանքների համար, որոնք, իբր, կատարվել են 2008-ի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Այն ժամանակ գործում էր նախկին Քրեական օրենսգրքի մեկ այլ դրույթն էր գործում՝ 300-րդ հոդվածը («Իշխանության յուրացում»):

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս