ՖՈՏՈ. Էքսկավատորներ՝ Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն համայնքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ՏԿԵՆ տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է Սոցիալական ներդրումների և Տեղական զարգացման ծրագրի հերթական հաջողված նախաձեռնության արդյունքներին: Այս ծրագիրն իրականացվում է ՏԿԵ նախարության տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով:
Ծրագրի՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող 2-րդ բաղադրիչի շրջանակներում ձեռք են բերվել հինգ բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, որոնք նախատեսված են խոշորացված Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն համայնքների կարողությունները զարգացնելու համար:

Ծանոթանալով նոր տեխնիկային՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ մարզերի զարգացման ու առաջընթացի տեսանկյունից կարևոր է համարում հիմնադրամի գործունեությունը և բարձր է գնահատում միջազգային գործընկերների աջակցությունը՝ ուղղված խոշորացված համայնքների ռեսուրսները հզորացմանը:

Նշված ծրագիրը ևս համայնքների միավորման գործընթացի առավելություններից է: Նախարար Պապիկյանի խոսքով այս տեխնիկայի միջոցով համայնքներն ի զորու կլինեն սեփական ուժերով լուծել տեղական նշանակության խնդիրներ`էական փոփոխություններ մտցնելով համայնքի առօրյայում և գյուղատնտեսական աշխատանքներում:
ՀՀ ՏԿԵՆ ՏԶՀ գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը նշել է, որ հիմնադրամի ծրագրերը շարունակական են լինելու, և տեխնիկայի այս խմբաքանակի համալրումը ՍՆՏԶ ծրագիր հերթական հաջողված փորձերից է: Մեծ թվով խոշորացված համայնքներում մինչ օրս իրականացվել են լայնածավալ այլ ներդրումներ ևս, որոնց շնորհիվ բարելավվել է համայնքային կյանքի որակը:

ՏԿԵՆ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով խոշորացված համայնքների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր են իրականացվել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ինչպես նաև Շվեցարիական զարգացման գործակալության (SDC) դրամաշնորհների միջոցներով:

Ընդհանուր առմամբ մինչ օրս խոշորացված համայնքներին տրամադրվել է շուրջ 5 մլրդ դրամի տեխնիկական օժանդակություն, այդ թվում՝ գյուղտեխնիկա՝ 49 հատ, կոմունալ տեխնիկա՝ 142 հատ, միկրոավտոբուսներ՝ 21 հատ, աղբամաններ՝ 1945 հատ

Նոր հինգ էքսկավատորները համայնքներ կհասնեն առաջիկա օրերին:




Լրահոս