Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ վարակվել է կորոնավիրուս հիվանդությամբ։
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտնեց, որ կառավարության անդամների համատարած թեստավորում չի իրականացվելու: «Որպես այդպիսին Կառավարության անդամեների համատարած թեստավորում չի իրականացվի, քանի որ թեստավորումն իրականացվում է բժշկական ցուցումով, իսկ Կառավարության աշխատակիցների շփումը վարչապետի հետ եղել են անվտանգ, այդ թվում դիմակների, սոցիալական հեռավորությունը պահպանելով։ Նրանք, ովքեր չունեն ախտանիշներ, շփում կամ շփվելիս պահել են անվտանգության կանոնները, չեն մեկուսացվի, քանի որ դրա անհարաժեշտությունը չկա», – նշեց նա։
Մանե Գեւորգյանի խոսքով ՝ նա երկու օր առաջ է կորոնավիրուսի թեստ հանձնել, որի պատասխանը եղել է բացասական։ «Հնարավոր է ՝ երկու կամ երեք օրից անվտանգությունից ելնելով ես էլ թեստ հանձնեմ։ Այս պահին վարչապետը մեկուսացված է եւ նրա մոտ վիրուսն անսիմպտոմ է ընթանում»,-հավելեց նա։
Լիդա Եղիազարյան