Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մեկնարկել եւ ընթանում են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման եւ ճաքալցման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում է Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, այդ աշխատանքներն ընդգրկում են Երևանյան, Մյասնիկյան, Շահումյան, Գ. Նժդեհ, Գ. Զիրոյան, Նարեկացի, Վ. Մամիկիոնյան, Պռոշյան փողոցները, հեռուստաաշտարակ եւ գերեզմանոց տանող ճանապարհը եւ կենտրոնական հրապարակը: Փոսային նորոգումների ընդհանուր մակերեսը կազմում է 590 քմ մակերես: Մրցույթը հայտարարվել է վեց միլիոն երկու հարյուր ինսուներեք հազար վաթսուն ՀՀ դրամով: Աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ընկերությունը: Աշխատանքները կավարտվեն հունիսի ընթացքում: