Հույսով եմ կունենանք մշակույթ կոչեցյալը. Սերգեյ Սմբատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է երկրում առկա ատելության մթնոլորտի, անհանդուրժողականության եւ այլ հարցերի շուրջ:

«Ես Ձեզ անկեղծ ասեմ, փորձում եմ իմ օրինակով ասել, որ դա ճիշտ չէ, դա սխալ է՝ պատկերացնելով, որ դա զարգացման ճանապարհ չէ, եւ հասարակությունն ընդունում եւ դա պրոպագանդվում է, այսինքն ես ավելի շատ մտածում եմ, թե ինչ կարող եմ ես անել այս պարագայում։ Խոսում եմ Ձեզ հետ, որպես լիդեր։ Նույնիսկ խոսելով ատելության մասին, որ այդքան շատերն ասում են, դա այնքան ատելությամբ են անում, լավ բանի մասին էլ են խոսում ատելությամբ, որ այդ ատելությունն էլ ավելի շատ է ամրապնդվում: Ատելության մասին խոսելիս պետք է դրական լիցքեր տան, մենք դրական էնէրգիայի պակաս ունենք, բայց նույնիսկ, եթե մարդիկ իրենց իրավունք են վերապահում, ինչ-որ խորհուրդներ տալ` դա էլ պետք է շատ ճիշտ արվի: Լավ դասախոսը նա չէ, որ ամեն ինչը ճիշտ է բացատրում, այլ նա է , ով կարողանում է այնպիսի մատուցման ձեւ գտնել, որ երեխան հասնում է հաջողության․ ուղղակի պահանջել մարդկանցից, որ բոլորն այս անեն, այն անեն, որ այդպես չլինի, այդ դեպքում այսօր ,մենք կապրեինք ամենալավ երկրում»,-նկատում է Սերգեյ Սմբատյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ գլախվոր խնդիրներից մեկն այն է, որ այսօր մեր երկրում բոլորը հայտնում են այնպիսի վեհ մտքեր, որ եթե իրենք այդպես ապրեին, ապա մենք այսօր այսքան խնդիրները չէինք ունենա։ Ըստ Սմբատյանի՝ մարդիկ ամեն մեկը պետք է զբաղվեն իրենց գործով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորի դիտարկմամբ` Հայաստանում հեղափոխությունից հետո արվեստի բնագավառում մեծ գործ է արվել:

«Այսօր Հայաստանում այնքան մեծ գործ կա արվեստում: Հայաստանում հեղափոխությունից առաջ եւ հետո, եւ հույսով եմ, որ կլինի այնպիսի երկիր , որը կունենա ամենամեծ պետական մշակույթ կոչեցյալը։ Բոլորս կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ, բայց ամեն դեպքում բոլորս սիրում ենք արվեստ ու մշակույթ, եւ բոլոր մշակութային գործիչները պետք է գիտակցեն , որ ունեն շատ մեծ կշիռ հասարակությունում, եւ իրենց ամեն մի խոսքն ու ակնարկը մեծ դեր կարող է ունենալ հասարակության եւ իշխանությունների վրա, պետք է մենք պատկերացնենք, որ այսօր կա արվեստ եւ արվեստագետներ։ Գերմանիան, որ աշխարհի հզոր երկրներից է, որոշում է, որ պետք է օգնի ինչ-որ ձեւաչափով անհատ արվեստագետներին, ովքեր իրենց համար են ստեղծագործում, ապա մենք պետք է նաեւ դրա մասին խոսենք։ Ես շատ երաժիշտներ գիտեմ տաղանդաշատ, որ ապրում են Հայաստանում, բայց չեն մտնում այդ փաթեթների մեջ օգնության, որը որ այնտեղի կառույցները տրամադրում են։ Չի կարելի նաեւ մեղադրել, որովհետեւ մեր երկիրն այդ պաշարը չունի: Ամեն մեկը պետք է գիտակցի, թե հստակ, փաստով լավն ինչ է, քանի որ մենք խոսում ենք լավ երկիր լինելու մասին, եթերային պատկերացումներով»,-ընդգծում է նա:

Սերգեյ Սմբատյանի կարծիքով` հասարակությունում արվեստագետների խոսքը պետք է լինի ծանրակշիռ ու պատասխանատու: Իսկ ինչ վերաբերվում է այս օրերին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կատարած աշխատանքին, ապա նա գնահատում է փայլուն.

«Այսօր այս պայմաններում մեր նախարարության աշխատանքը գնահատում եմ փայլուն, որովհետեւ այս պայմաններում չկա անալիտիկի ձեւաչափ, որը կարող է պատմել, թե ինչքան դժվար եւ ահռելի աշխատանք է տարվում: Ես տեսնում եմ, որ կրթության համակարգում համացանցով փորձում են ստեղծել պայմաններ, որպեսզի երեխաներն ունենան կրթություն, քննություններից հետ չընկնեն, որի մասին համալսարաններն ասում են, որ չի ստացվի, բայց ես տեսնում եմ, որ ցանկություն կա, որ ստացվում է: Տեսնում եմ, որ այս մեգա պայմաններում մշակութային որոշումները են կայացնում, փորձում են ինչ-որ արվեստ ստեղծել: Այս պահին կազմակերպում ենք Արամ Խաչատրյանի անվան մրցույթ-փառատոն, եւ այսօրվա կոլապսային վիճակում ունենք պետական որոշում կայացնող մարդիկ, որ այնքան են գնահատում Խաչատրյանի գործունեությունը, որ չեն պատկերացնում, որ այն չկայանա, եւ որ կարող էր լինել շատ ավելի դժվար»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս