Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք․ արձանագրվել է մահվան 1 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, ևս 23 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ: Ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար, Լանջաղբյուր, Վահան, Լճափ, Ծովինար, Գեղհովիտ և Լիճք համայնքներում:

Մեծ Մասրիկ*, Զոլաքար*, Ծովազարդ*, Ծովակ*, Ծակքար*, Աստղաձոր*, Գանձակ*, Վարդենիկ* Շատվան*, Սոթք*, Նորակերտ*, Արփունք* և Փոքր Մասրիկ* համայնքներում վերջին շրջանում նոր դեպքեր չեն գրանցվել և բոլոր պացիենտներն ապաքինվել են։




Լրահոս