Ինչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին, և որ հոդվածներով են քրեական գործեր հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, վաղ առավոտից խուզարկություններ են ընթանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, կուսակցության Գեղարքունիքի մարզի տարածքային կառույցներում, ինչպես նաև նրան պատկանող մի քանի ընկերություններում։ Եվ ահա, Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, որը կապված է «Օնիրա քլաբ»-ի գործունեության հետ։

Միևնույն ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարել են, թե չի բացառվում՝ վաղը առավոտյան Ազգային ժողովը նիստ գումարի և որոշի անձեռնմխելիությունից զրկել Գագիկ Ծառուկյանին։

ArmLur.am-ը փորձել է պարզել, թե այս քրեական գործերի համաձայն, ինչ կարող է սպասվել։ Այսպիսով, փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ է հարուցվել 2020 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի առաջին կետն ասում է․ 1. Առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, րը՝ զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով: Իսկ 184-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետն ասում է․  Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Ք․Մ․




Լրահոս