ՖՈՏՈ․ Հայաստան է ժամանել ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբը ֆրանսահայ հայտնի բժիշկ, պրոֆեսոր Լորան Փափազյանի գլխավորությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Հայաստան է ժամանել ֆրանսիացի բժիշկների նոր խումբ ռեանիմատոլոգ Լորան
Փափազյանի գլխավորությամբ։ Նրանք աջակցելու են հայ բժիշկներին Covid-19-ի դեմ պայքարում,
իրենց լավագույն փորձն ու գիտելիքները ներդնելու Հայաստանում համավարակի հետևանքով
ստեղծված ճգնաժամի հաղթահարման համար։

Խումբը ղեկավարում է Ֆրանսիայում հայտնի բժիշկ, պրոֆեսոր Լորան Փափազյանը, ով Մարսելի Նորդ
բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավարն է, Մարսելի բժշկական
համալսարանի պրոֆեսոր և բժշկության ոլորտում առաջատար գիտնական։ Ֆրանսիայում
կորոնավիրուսի դեմ պայքարում բժիշկ Լորան Փափազյանն առաջամարտիկներից է, և մեծ ներդրում է
ունեցել համավարակի դեմ պայքարում հաղթանակ գրանցելու ռազմավարության ուրվագծման մեջ։
Պրոֆեսոր Փափազյանի համոզմամբ այն տարածաշրջանները կամ երկրները, որոնք արդեն մոտ են
ճգնաժամը հաղթահարելուն՝ պարտավոր են շղթայական եղանակով իրենց փորձը փոխանցել
ճգնաժամում գտնվող երկրներին։

Սա ֆրանսիացի բժիշկների արդեն երկրորդ խումբն է, որ ժամանում է Հայաստան՝ օգնելու Հայաստանի
իրենց գործընկերներին Covid-19-ի դեմ պայքարում։




Լրահոս