ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխքաղաքապետի ազատման հրամանը չի ստորագրվում, քանի որ իշխանությունը կադրերի խնդիր ունի․ ավագանու անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքային իշխանությունում կադրերի պակաս կա, և այժմ քաղաքապետը Հայկ Սարգսյանին փոխարինող չի գտնում: Այս մասին այսօր Armlur.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 15-ին Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրապարակավ հայտնել էր, թե խնդրանքով դիմել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ցանկություն հայտնելով այլ աշխատանքի տեղափոխվել: Այդ հրապարակային դիմումից անցել է 3 ամիս, սակայն այդպես էլ նրա խնդրանքի շուրջ որեւէ նորություն չկա: Ավելին, նա շարունակում է աշխատել եւ պարգեւատրումներ ստանալ:

Նա ընգծեց, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի աշխատանքները գնահատում է շատ վատ ու թվարկեց քաղաքապետարանի թերությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Գևորգյան




Լրահոս