Հունիսի 27-ին, ժամը 03:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասկադ համալիրի մոտակայքում գտնվող «Էդեն» պանդոկ-սրճարանից ծուխ է նկատվում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Էդեն» պանդոկ-սրճարանի 1-ին հարկի սրահում։