Ինչպես հայտնի է, օրերս հայտարարվեց ոստիկանության Դավիթաշենի բաժնի պաշտոնատար անձանց մասով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտ, եւ գործը ուղարկվեց դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այն քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Ըստ նախաքննական մարմնի, Մկրտիչ Վարոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի պետի պաշտոնը, «Ոստիկանության մասին», « ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթների ուժով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին: Արայիկ Գագիկի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի պետի տեղեկալի պաշտոնը, «Ոստիկանության մասին», «ՀՀ ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթների ուժով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դիտսվորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին:
Անդրանիկ Կարոյի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորի պաշտոնը, «Ոստիկանության մասին», «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթների ուժով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դիտավորությամբ կատարել է այնպիս գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին: Հակոբ Սպանդարի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի օգոստոսի 2-ից զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, «Ոստիկանության մասին», «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթների ուժով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, քաղաքացիների իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով կատարել է պաշտոնեկան կեղծիք:
Ք.Մ