Հուլիսի 4-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է իրար հարակից երկու տան տանիք։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։06-ին, մարվել՝ ժամը 21:29-ին։
Այրվել են առաջին (100 քմ) և երկրորդ (60 քմ) տների տանիքների փայտյա կառուցատարրերը (համապատասխանաբար՝ 70 քմ և 30 քմ)։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարևանությամբ գտնվող այլ տներ։