Հայաստանում «Յուքոմ» ընկերության բաժանորդները բախվել են ինտերնետ-կապի խնդիրների հետ: Բաժանորդներն ArmLur.am-ին հայտնում են, որ արդեն մի քանի ժամ է, ինչ իրենց մոտ «Յուքոմի» ինտերնետ-կապը խափանված է: Ավելին, բաժանորդները հայտնում են նաև, որ անհասանելի են այն հեռախոսների բաժանորդները, որոնք օգտվում են «Յուքոմ»ինտերնետային կապից։
ArmLur.am-ին ընկերությունից հայտնում են, որ հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ, կապը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: