Հայաստանը՝ Իտալիայի «սև ցուցակում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը հայտնվել է Իտալիայի «սև ցուցակում», տեղեկանում ենք Իտալիայի առողջապահության նախարարության կայքից։

Իտալիան ժամանակավորապես՝ երկու շաբաթով, կարգելի 13 երկրների քաղաքացիներին մուտք գործել իր տարածք։ Պատճառը այդ երկրներում կորոնավիրուսի ցուցանիշներն են։

«Սև ցուցակում» են նաև Մակեդոնիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բրազիլիան, Բահրեյնը, Բանգլադեշը, Չիլին, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն, Քուվեյթը և Դոմինիկյան Հանրապետությունը։

Մյուս բոլոր երկրների քաղաքացիները պետք է պարտադիր մեկուսացման ռեժիմ անցնեն։




Լրահոս