Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի ուղղությամբ կրակոցների գործը կասեցվեց: Նախաքննկան մարմինը այդպես էլ չկարողացավ բացահայտել, թե ով կամ ովքեր էին կրակել դատավորի աշխատասենյակի ուղղությամբ: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց էին արձակել։
ArmLur.am-ը գրել էր, որ Ոստիկանություն հաղորդում է ներկայացրել հենց ինքը՝ դատավորը: Զենքի պարկուճը դատավորն է հայտնաբերել: Երեկոյան դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նկատել է, որ իր աշխատասենյակի ապակին վնասված է: Նա նաև նկատել էր, որ աշխատասենյակի ապակու արտաքին առաջին շերտը վնասված է, իսկ ապակու տակ էլ ընկած է պարկուճը:
Եվ իրավապահները դատարանում հսկողություն իրականացնողներից հետաքրքրվել էին, թե արդյոք կրակոցի ձայն լսել են թե ոչ, եւ նրանք հայտնել են, որ որևէ ձայն չեն լսել: Եվ Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածով։ Եվ ահա 6 ամիս անց այդպես էլ ոչինչ չբացահայտվեց եւ քրեական գործը կասեցվեց:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան