Մի շարք հայկական անուն, ազգանուն ունեցող էջերով կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից տեղեկացնում են, որ մի շարք հայկական անուն, ազգանուն ունեցող էջերով (ամենայն հավանականությամբ հայերի էջեր, որ կոտրել են ադրբեջանցիները) կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է․

սոցիալական ցանցերում, էլ. փոստով ստացած անծանոթ, տարօրինակ նամակներից պետք է զգուշանալ։

❌Չսեղմել այդպիսի նամակներում առկա հղումներին ու ֆայլերին։

❌Չհաղորդել անձնական ու այլ տվյալներ (մուտքանուն, գաղտնաբառ)

Սահմանային իրավիճակի վերաբերյալ տարածել միայն պաշտոնական հաղորդագրությունները։

Կից հղումով կարող եք ծանոթանալ ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին ավելի մանրամասն՝ https://tinyurl.com/y9pvzcop




Լրահոս