ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաշքշուկ՝ ոստիկանների եւ պահապանների միջեւ․ Ամուլսարում իրավիճակը լարված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամուլսարի երկրորդ «պոստում» այսօր քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց. ցուցարարների եւ պահապանների միջեւ քաշքշուկ սկսվեց: Այս մասին տեղեկացնում են Ամուլսարի պահապանները։

Մասնակիցների խոսքով մի քանի բանվորներ մտել են տարածք և դրսում ինչ որ աշխատանքներ են իրականացնում, ու երբ իմացել են, որ իրենց ներկայության մասին բնակիչները գիտեն, պատճառաբանում են, որ իրենք վախենում են դուրս գալ այնտեղից:

Բնակիչները հստակ պահանջ ունեն, որ այդ մի քանի սադրիչները լքեն այդ տարածքը, քանի որ պարզ է՝ նրանք չեն կարող այդտեղ շինարարական աշխատանքներ կատարել, ոչ էլ կարող են 6 հոգով հանք բացել, նրանց նպատակը մարդկանց իրենց ներկայությամբ սադրելն ու զայրացնելն է, որ մարդիկ գնան ծայրահեղ քայլերի:

Նշենք, որ այս պահին Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել տարածքում:




Լրահոս