Ահասարսուռ դեպք Կոտայքի մարզում․ գլխատված ու ամբողջությամբ քայքայված դի է հայտնաբերվել ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզում այսօր՝ հուլիսի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունենցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15։30-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։

Փրկարարները, հիմնականում քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին։




Լրահոս