Այսօր կառավարության դիմաց էին հավաքվել «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողներն ու Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում եւ պահանջում էին միջոցներ ձեռնարկել Ամուլսարի հանքը բացելու համար:
«Լիդիանի» նախկին աշխատակիցներից մեկը՝ Վիրաբ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հորդորել էր ճանապարհները բացել. «Բայց հորդորելով ոչ ոք ճանապարհ չի բացի: Էդ մարդիկ, որ փակել են ճանապարհը 2 տարի ոչ մի տեղ չեն աշխատում, բայց ապրում են: Ես տարբեր աշխատանքներ եմ անում, չեմ կարողանում ծախսերս հասցնեմ, էդ մարդիկ 2 տարի ինչո՞վ են ապրում: 20 գոհով չպետք է որոշեն, թե Գնդեւազի բնակիչների 80 տոկոսի կյանքը ինչպես պետք է լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում