Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունները տպավորիչ աճ են արձանագրել. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունները վերջին 12 օրերի ընթացքում տպավորիչ աճ են արձանագրել։

Հուլիսի 17-27-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 313 միլիոն դրամ։ 10 օրում նվիրաբերված այս թիվն ավելին է, քան վերջին 3 տարիների բոլոր նվիրաբերությունները միասին վերցված (2017, 2018, 2019 թվականներին նվիրաբերությունները կազմել էին 308 միլիոն դրամ)։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ոգեւորիչ է, որ աճել են արտերկրից կատարված նվիրաբերությունները։ Շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցներին եւ կոչ եմ անում շարունակել իրենց ներդրումն ունենալ այս հիմնադրամում՝ ի շահ մեր զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների:

Ի վերջո մենք ցանկանում ենք հասնել կարեւորագույն մի նպատակի՝ հատուցել արցախյան պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին։

Վստահեցնում եմ նաեւ, որ կառավարությունն իր հերթին արել եւ անելու է հնարավոր ամեն ինչ՝ մեր զինծառայողների թիկունքն ամուր ու անխոցելի դարձնելու համար:




Լրահոս