ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության գլխավոր մասնագետը դատի է տվել ՀՀ սահմանադրական դատարանին: ArmLur.am-ը հայտնի դարձավ, որ Տիգրան Ալեքսանյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջել , որ դատարանը անվավեր ճանաչի ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի որոշումները:
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել. մեզ հայտնի դարձավ, որ Էդգար Ղազարյանը ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչության անհատական դիմումների վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Ալեքսանյանի նկատմամբ կարգապահական տույժեր է կիրառել, ինչի արդյունքում էլ Տիգրան Գալստյանը դիմել է դատարան: