ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնելու: Մեր տեղեկություններով, նիստի հիմնական թեման կրկին լինելու է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներն ու նրանց քվեարկությունները: Ինչպես հայտնի է, այս մասով խմբակցությունում միասնական կարծիք առկա չէ:
Այսպիսով, մեր տեղեկություններով, այսօրվա նիստի հիմնական թեման լինելու է թեկնածուներից Երվանդ Խունդկարյանի շուրջ դիրքորոշումը: Բանն այն է, որ նախորդ նիստի ժամանակ ավելի շատ քննարկվել էին մյուս երկու թեկնածուները՝ Վահրամ Ավետիսյանն ու Արթուր Վաղարշյանը: Եվ ահա, այս անգամ որոշել են ավելի շատ քննարկել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջարկված թեկնածուին, հասկանալ, թե նրա հարցում ինչ դիրքորոշում է առկա:
Իհարկե, անդրադարձ կկատարվի նաեւ մյուս երկու թեկնածուներին եւ թերեւս վերջնական որոշում կկայացվի, թե ինչպես են քվեարկելու նրանցից յուրաքանչյուրին:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան