Օգոստոսի 6-ին, ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողները, Կոտայքի մարզի բնապահպանության աշխատակիցների հետ, Նոր Գեղի համայնքում, Հրազդան գետի ափից, ձկնորսության պարագաներով ու ձկներով հանդերձ, ապօրինի որս կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Քարաշամբ գյուղի 55-ամյա մի բնակչի:
Բաժանմունքում նա ոստիկաններին ներկայացրեց 157 կողակ, 39 բեղլու, ձկնորսական ցանց, 60 ամպեր հզորությամբ էլեկտրական մարտկոց, էլեկտրական փոխանցիչ՝ սև և կարմիր մալուխներով:
Ըստ 55-ամյա տղամարդու` դրանք պատկանում է իրեն, ձկներն ինքն է որսացել` հոսանքահարման եղանակով: Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Մանրամասները՝ տեսանյութում