Ստուգայցեր շարունակվում են ոլորտային բոլոր ուղղություններով. իրավիճակը հուսադրող է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, այսօր ստուգայցեր են կատարել ոլորտային հիմնական ուղղություններով՝ հանրային սննդի կետեր, իրացման ցանց, սննդի արտադրություններ:

Արձանագրված իրավիճակը հուսադրող է. Երևանում խախտումներ չեն գրանցվել, իսկ մարզերում՝ ընդամենը երկուսը: Հայտնաբերված թերացումներն էլ անպարտաճանաչության՝ գրանցամատյանների թերի լրացման ու դիմակների ոչ պատշաճ կրման, արդյունք են:

Շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ հանգստյան տների հանրային սննդի կետերը։ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սունիքի հանգստյան տների ճաշարաններում և ռեստորաններում գրանցվել է ՀՀ պարետի որոշումների պահպանման բարվոք վիճակ:

Սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման հիմքով՝ այսօր 24 և 48 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող մի քանի կազմակերպությունների գործունեությունը:

Նախկինում և այսօր արձանագրած խնդիրները շտկելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կշարունակի ստուգայցերն ու կրկնայցերը սննդի շղթայի տնտեսավարողների մոտ։




Լրահոս