Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը trud.ru կայքին տված հարցազրույցում անդրադարձել է տավուշյան մարտերին՝ նշելով, որ սահմանային հակամարտությունը 1994 թվականին կնքված հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ ամենածավալուն խախտումն էր։
«Հիմքում մի շարք պատճառներ էին։ Հիմնականը, բնականաբար, ԼՂ խնդրի չլուծված լինելն է։ Որոշ իմաստով խթան հանդիսացավ նաև աշխարհագրական գործոնը։
Հայկական կողմի որոշումը վերագործարկել ադրբեջանական նավթամուղներից 15 կմ հեռավորության վրա գտնվող հին հսկիչ-անցագրային կետը առաջացրեց մի կողմի ընդգծված անհանգստությունը, մյուս կողմի՝ չհիմնավորված պատասխան ռեակցիան և արդյունքում սկսվեց անկանխատեսելի հետևանքներով դիմակայությունը:
Իրավիճակը կայունացնելու համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 13-ին կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը: ՌԴ արտգործնախարարությունը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, ինչպես նաև հանդիպել է Ռուսաստանում ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Արդյունքում, Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ հուլիսի 16-ին հրադադար հաստատվեց»,- ասել է Լավրովը։