«Այս պահին գնացքների միջև միջակայքը կազմում է 8,5 րոպե, որը գնացքների տեխնիկական անսարքության և նոր պահեստամասերով վերազինման հետևանք է։ Թույլ տվեք նշել նաև, որ պիկ ժամերին գծում ավելացնում ենք լրացուցիչ գնացք։ Ավելացնեմ նաև, որ ինչ վերաբերում է վագոնների քանակին, ըստ գրաֆիկի՝ գծում ունենում ենք նաև երեք վագոնից բաղկացած գնացք։ Այս պահին արվում է ամեն ինչ, որպեսզի նոր ուսումնական շրջանի վերսկսման հետ կապված՝ ապահովենք նախկին բնականոն գրաֆիկը։ Մետրոպոլիտենի տնօրինությունը՝ պատճառված անհարմարավետության համար, հայցում է ուղևորների ներողամտությունը»,-մեզ հետ զրույցում հայտնել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
Լիդա Եղիազարյան