Ինչ է սպասվում կարանտինը խախտելու համար. նախագծերի նոր փաթեթը՝ կառավարության օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության օրակարգում է  «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Այս փաթեթը հնարավորություն կտա արտակարգ դրություն այլեւս չհայտարարել, սակայն այս փաթեթների միջոցով արագ որոշումներ կայացնել եւ իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ: Նախագծերով սահմանվում են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերի հաշվառման և հաղորդման վերաբերյալ, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների՝ վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաև վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխման ու վերացման նպատակով կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հնարավոր աղբյուր հանդիսացող անձանց՝ վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց կասկածով անձանց, վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձանց, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննությունների և (կամ) բուժման և (կամ) կանխարգելման և (կամ) հոսպիտալացման (ներառյալ՝ ոչ հոժարակամ) վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության տարածքում Միջազգային Առողջապահական (բժշկա-սանիտարական) Կանոնների պահանջներն ապահովվելու վերաբերյալ պահանջներ։ Միաժամանակ սահմանվում են վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, կարանտին սահմանվելու դեպքում անհատական պաշտպանության միջոցների սահմանման, բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, ինչպես նաև օբսերվացիա, մեկուսացում, ինքնամեկուսացում և այլ սահմանափակող միջոցառումներ կիրառելու վերաբերյալ դրույթներ:

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության, Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Միաժամանակ հարակից օրենքներով կնախատեսվեն պատասխանատվոթյան համապատասխան միջոցներ՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված միջոցառումների կատարման ապահովման պահանջները խախտելու համար:




Լրահոս