Ինձ հետ կոնֆլիկտ չունեն, իմ մոտեցումների հետ ունեն. Սոֆյա Հովսեփյանը՝ Մարիա Կարապետյանի հետ վեճի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս օգոստոսի 26-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Մարիա Կարապետյանի միջև իսկական պատերազմ է սկսվել: Բանն այն է, որ այս օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ կրթության ոլորտի չափորոշիչների հետ կապված, ու պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը շատ սուր ու կտրուկ է արտահայտվում դրանց դեմ, ինչը, կարծես թե, այդքան էլ դուր չի գալիս նույն խմբակցության պատգամավորներին:
Եվ, ահա, հենց նույն թեմայի հետ կապված Մարիա Կարապետյանը շատ չոր ձևով զրույց է ունենում Սոֆյա Հովսեփյանի հետ ու նույն բովանդակությամբ էլ պատասխան է ստանում:

Ըստ մեր տեղեկությունների՝ իրավիճակն այս հարցի հետ կապված շատ լարված է, կարելի է ասել՝ պատգամավորները միմյանց դեմ պատերազմ են հայտարարել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է դիմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էթիկայի հանձնաժողով, որպեսզի Սոֆյա Հովսեփյանի վարքի հետ կապված հարցը իրենք քննեն ու լուծում տան:

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, պարզելու համար, թե ինչ հարաբերություններ են իր եւ պատգամավոր Մարիա Կարապետյանի միջեւ:

-Տիկին Հովսեփյան ինչի՞ց է ծագել ձեր եւ Մարիա Կարապետյանի միջև կոնֆլիկտը, Ձեր արտահայտած ո՞ր դիրքորոշումից է սկսվել այդ լարվածությունը:

-Ես առհասարակ կոնֆլիկտներ չեմ ունենում, ես արտահայտում եմ իմ կարծիքը, իմ դիրքորոշումն եմ հայտնում, ինձ հետ որեւէ մեկը կոնֆլիկտ չունի, ունեն իմ մոտեցումների հետ կոնֆլիկտ:

-Բայց կրթության չափորիշիչներում ի՞նչ հարցի շուրջ է Ձեր կոնֆլիկտը Ձեր խմբակցության պատգամավորի հետ:

-Քննարկումներ են եղել ու ես այս պահին չեմ էլ կարող հիշել թեման ինչին է վերաբերվել: Քննարկումների ընթացք է, ինչ-որ մոտեցումներ եւ այլն, այլն: Չեմ կարող այս պահին հիշել,  այնտեղ այնքան մոտեցումներ եմ ներկայացրել, ես ինչ իմանամ, թե իր անհամաձայնությունն ինչի հետ է, դա ինքը պետք է ասի:

-Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցության հանձնաժողով է դիմել․․․

-Թող դիմի, կտեղեկանամ, ինչ ասեմ: Տեղյակ չեմ, դիմել է, թե որ… Ես չեմ կարծում եմ, որ իմ ու քո զրույցից զատ պետք է երրորդ մարդ իմանա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս