Արտակարգ դեպք Կասկադում. մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՃՈ աշխատակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանում: Կասկադում մի խումբ երիտասարդները ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:

Ականատեսների խոսքով, ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են մեկ մեքենայի եւ տուգանել են նրան ըստ էության երթեւեկության կանոնները խախտելու համար: Ավելի ուշ տուգանված վարորդի ընկերները հաշվեհարդար են տեսել ՃՈ աշխատակիցների նկատմամբ եւ գալով Կասկադի հարակից տարածք, ծեծի են ենթարկել նրանց:

Armlur.am-ը տեղեկությունը փորձեց պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից հայտնեցին՝ արձանագրվել է խուլիգանության դեպք, հարուցվել է քրեական գործ,  կատարվում է նախաքննություն:

Ք.Մ.




Լրահոս