Այսօր կառավարության նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոր նախագիծ ներկայացրեց, ըստ որի ամեն ամիս սպորտային նպաստ կհատկացվի:
Խոսքը 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով՝ օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելուն է վերաբերում և այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 232,000.0 հազար դրամ գումար, որից 92,800․0 հազար դրամը ինն ամսում՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Մանրամասները՝ տեսանյութում