«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ մարտի 1-ի գործով առանցքային դեմքերից մեկը՝ Նորայր Յոլչյանը, Պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ստացել: 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսի 15-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Նորայր Յոլչյանն ազատվեց Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Եվ այդ ժամանակ տարածված տեղեկությունների համաձայն՝ նրա պաշտոնանկությունը կապված է չարաշահումների հետ: Սակայն այժմ Մարտի 1-ի գործով առանցքային դեմքերից մեկը, որի անունը կապվում է ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստով ապահովելու գործընթացի հետ, Պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր գեներալ-մայոր Նորիկ Յոլչյանի հետ, որը մեզ հետ խոսել է մարտի 1-ի գործով հարցաքննության և նոր պաշտոնի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան