ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել Հայաստանում այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պտղաբուծությամբ, խաղողագործությամբ եւ հատապտուղների արտադրությամբ զբաղվում են հանրապետության 10 մարզերի շուրջ 60 հազար500 տնտեսավարողներ: Բայց պարզվում է, որ այգետարածքների մասնատվածության եւ փոքր չափերի պատճառով ցածր է մշակության աշխատանքների արդյունավետությունը, որի արդյունքում էլ բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ճյուղի շահութաբերությունը:
Մեզ հայտնի դարձավ, որ մեր հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում 2020 թվականի հուլիսի 31-ի դրությամբ 44 տնտեսավարողի կողմից հիմնվել է 219․04 հա ինտենսիվ այգի:
Նախարարությունն ակնկալում է, որ ծրագրի իրականացումից հետո տարեկան 10 հա-ով կավելանան կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքները, իսկ ժամանակակից ոռոգման համակարգեր ունեցող հողատարածությունները՝ տարեկան 100 հա-ով:
Ս.Հ.