«Իմ քայլ»-ը վաղը կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով վաղը՝ ժամը 17:00-ին, տեղի է ունենալու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը: Մենք տեղեկացանք, որ վաղվա նիստի թեման լինելու է սեպտեմբերի 14-ից մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ու ընդգրկված հարցերը:

Ինչպես հայտնի է, այդ օրը մեկնարկելու է աշնանային առաջին նստաշրջանը, որի օրակարգում մեծ թվով հարցեր են  ընդգրկված եւ վաղվա՝ խմբակցության նիստում նպատակ կա անդրադառնալ հենց այդ հարցերին: Ինչպես հայտնի է, դեռ հստակ չէ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների վերաբերյալ դիրքորոշումը եւ նախատեսվում է վաղվա նիստում դրանց շուրջ եւս դիրքորոշում հստակեցնել:

Ս.Գ.




Լրահոս