Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է Դոնբասում հակամարտության կարգավորման հնարավորությունը: Ուկրաինայի և Գերմանիայի առաջնորդների զրույցը կայացել է այսօր: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը:
«Շնորհակալություն Անգելա Մերկելին Դոմբասում հակամարտւթյան խաղաղ կարգավորմանն ուղղված մեր ջանքերը գնահատելու համար: Իմ և բոլոր ուկրաինացիների համար խաղաղության հասնելը մնում է առաջնահերթություն: Հույս ունենք, որ նորմանդական քառյակի երկրների առաջնորդների խորհրդականների հանդիպումը կունենա հստակ որոշումներ և արդյունքներ, և շուտով կհանդիպեն նորմանդական քառյակի առաջնորդները»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին: