Այսօր ժամը 20:00-ին Երևանի օրհներգի հնչյունների ներքո վերագործարկվեցին Հանրապետության հրապարակի շատրվանները: Տոնական երգացանկով համեմված ջրային շոուն մեկտեղել էր մայրաքաղաքի բնակիչներին ու քաղաքի հյուրերին:
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ից հերթականությամբ վերագործարկվել են մայրաքաղաքի 22 շատրվաններն ու 8 ջրավազանները: