Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ավստրիայի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է ստացել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենից: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մարտահրավերներով լի այս ժամանակներում փոխանցում եմ Ձեզ լավագույն մաղթանքներս, իսկ Հայաստանի ժողովրդին երջանիկ ապագա եմ մաղթում»,- մասնավորապես ասվում է շնորհավորական ուղերձում:




Լրահոս