Կիևում COVID-19-ի նոր հակառեկորդ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ օրվա ընթացքում Կիևում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 447 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում հիվանդացել է 21 492 մարդ: Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ին, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում:

«Կիևում կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակում է աճել: Վերջին մեկ օրվա ընթացքում վիրուս է հայտնաբերվել է 447 մարդու մոտ: Մասնավորապես, 42 երեխայի մոտ: 8 հիվանդ մահացել է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը խլել է Կիևի 350 բնակիչների կյանքը: Ներկայում մայրաքաղաքում կա COVID-19 հիվանդության 2 1492 հաստատված դեպք», – հայտնել են Կիևի քաղաքային պետական ​​վարչությունում:




Լրահոս