Արցախի տեղեկատվական շտաբը լուսանկար է հրապարակել, որում Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկն է՝ ոչնչացված հայկական զինված ուժերի կողմից։
Նշվում է, որ ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարևանությամբ։ Լուսանկարները տրամադրել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։