ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրադրությունն առաջնագծում 18:30-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: ArmLur.am-ը կառավարության իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին սպասարկող արարողակարգային ինքնաթիռը:

Մենք տեղեկացանք, որ ՌԴ վարչապետի՝ Հայաստան այցը նախատեսված է  հենց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի կունենա Երեւանում  եւ հիմա մայրաքաղաքում ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները:

Իսկ ինչ իրավիճակ է սահմանին այս պահի դրությամբ.

Շփման գծի այն հատվածներում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հրամանատարներից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում։ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը։ Ադրբեջանը շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին Ստեփանակերտում: Չեն շրջանցում նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները:




Լրահոս