ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵԻ՞Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալլա Լեւոնյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել հեռուստադիտողին, այն կոչվում է  «Իմ մայրիկ»: Ի դեպ, ե՛ւ խոսքերի, ե՛ւ երաժշտության հեղինակը հենց Ալլան է: 3 տարի է, ինչ երգչուհին ուզում էր տեսահոլովակ նկարել այս երգի հիման վրա, բայց միշտ ինչ-որ բան խանգարում էր: Վերջապես իրականացավ Ալլայի ցանկությունը, եւ ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը նկարահանեց տեսահոլովակը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգչուհին մի գաղտնիք բացահայտեց. «Տեսահոլովակում տարբեր հայ մայրերի կերպարներ են, բայց այնտեղ մի դրվագ կա, որտեղ ինձ հետ միասին նկարահանվել է նաեւ մայրս: Նա հաց է թխում, ես էլ գրտնակ եմ անում: Ի վերջո, երգն իմ մամայի համար էր գրված, եւ նրան շատ-շատերն էին ուզում տեսնել»:




Լրահոս