Սեզարիա Էվորայի` սեպտեմբերի 29-ին կայանալիք համերգը չեղյալ է հայտարարվել երգչուհու վատառողջ լինելու պատճառով: Երգչուհու համաշխարհային համերգաշարը պետք է մեկնարկեր Հայաստանից, բայց… Մի ցավալի լուր, Բոկոտն թագուհին, այդպես էին նրան անվանում, այլեւս չի երգի, հիմա նա շատ լուրջ վերականգնողական բուժման մեջ է: Բոլոր նրանք, ովքեր գնել են Սեզարիա Էվորայի համերգի տոմսերը, կարող են հանգիստ լինել. ինչպես հավաստիացրեց «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, նրանք անպայման հետ կվերադարձնեն տոմսերի գումարները կամ ուրիշ արտիստ կհրավիրեն (ամենայն հավանականությամբ, Ալեսանդրո Սաֆինային):
ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ